Կիևի մերձակայքում ոչնչացվել է ռուսական հենակետ, տասնյակ զոհեր կան

Զինված ուժերը Կիևի մոտ ազատագրել են Լուկյանովկան, ավերել են ռուսների հենակետը, սպանել են 40 զավթիչների, մյուսներին էլ փնտրում են, փոխանցում է Украинская правда-ն:

Նշվում է, որ ուկրաինական բանակը որոշ հաջողությունների է հասել Կիևի մեփակայքից հետ մղելով ռուսական զորքին:

Հայտնում են, որ այնտեղ եղել է մի քանի հարյուր զինվոր, տանկեր և տեխնիկա։ Տեխնիկան այրվել է, որոշ տեխնիկա վերցվել է որպես ավար։

Նշվում է, որ 40 ռուս զինվորականի մահը հաստատված է, մյուսներին փնտրում են անտառում, գտնելուն պես պատրաստ են սպանել:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել