Ջո Բայդենը կհանդիպի ուկրաինացի փախստականների հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ծրագրում է հանդիպել Ուկրաինայից փախստականների հետ այս շաբաթ Լեհաստանի Հանրապետություն կատարելիք այցի ընթացքում:

Այս մասին նա հայտարարել է Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է Ukrinform-ի թղթակիցը։

«Ես նախատեսում եմ տեսնել այդ մարդկանց, և հուսով եմ, որ կարող եմ հանդիպել նրանց հետ»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Նա նշել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով չի կարող հստակ ասել, թե Լեհաստանում որտեղ է մտադիր շփվել ուկրաինացի փախստականների հետ։ Սակայն նա հույս է հայտնել, որ կտեսնի նրանցից շատերին։

Ինչպես հաղորդում է Ukrinform-ը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ծրագրում է այց կատարել Լեհաստան հինգշաբթի օրը Բրյուսելում ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի և G7-ի ձևաչափերի համաշխարհային առաջնորդների հետ հանդիպումներից հետո։ Սպասվում է, որ այնտեղ նա կհանդիպի Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդայի հետ և կքննարկի հումանիտար ճգնաժամին, ինչպես նաև Ուկրաինայում ռուսական պատերազմի այլ հետևանքների համատեղ արձագանքման հարցեր։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել