ՌԴ ազգային գվարդիան Իզյումի ազատագրման ժամանակ գերի է վերցրել ազգային կազմավորումների ղեկավարներին

Ռուսաստանի Դաշնության ազգային գվարդիան հաջողությամբ հատել է գետը Խարկովի մոտ գտնվող Իզյում քաղաքի ծայրամասում և գերեվարել ուկրաինացի ազգայնականների մի քանի առաջնորդների: Այս մասին ասվում է գերատեսչության տարածած մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մարտի ընթացքում ռուսական զինված ուժերը կարողացան անցնել կամուրջը, ինչպես նաև գերեվարել ազգայնական կազմավորումների մի քանի ղեկավարների, SBU-ի հանցակիցների և կարևոր փաստաթղթեր: Ռուս գվարդիայի հատուկ նշանակության ջոկատների գրագետ գործողությունների շնորհիվ նրանց հաջողվեց հետ շպրտել հարձակվող հակառակորդին և կատարել ամենադժվար առաջադրանքը՝ միևնույն ժամանակ փրկելով զինվորների և սպաների կյանքը»,- ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Գործողությանը մասնակցել են հատուկ նշանակության ջոկատի անդամները և ռուսական գվարդիայի զինվորները։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել