Էստոնիայի Տարտու քաղաքում ՌԴ դեսպանատան գրասենյակի շենքի վրայից անհայտ անձինք պոկել են Ռուսաստանի դրոշը։ Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, հայտնել է Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
«Մարտի 19-ին կատարվել է հերթական վանդալիզմը՝ Տարտուում դեսպանատան շենքից պոկել են Ռուսաստանի դրոշը։ Ենթադրում ենք, որ մեղավորները կպատժվեն, իսկ Ռուսաստանի Դաշնության պետական դրոշը կվերադարձվի իր տեղը»,- ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։