Ուկրաինայի զինված ուժերը ոչնչացրել են մոտ 14700 ռուս զինծառայողների, 74 բազմակի արձակման հրթիռային համակարգ, 96 ինքնաթիռ։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի Գլխավոր շտաբը, փոխանցում է Украинская правда-ն:
«Փետրվարի 24-ից մինչև մարտի 20-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի ընդհանուր մարտական կորուստներն են.
անձնակազմ՝ մոտ 14700 մարդ,
տանկեր – 476 միավոր,
զրահապատ մարտական մեքենաներ՝ 1487 միավոր,
հրետանային համակարգեր՝ 230 միավոր,
MLRS – 74 միավոր,
ՀՕՊ համակարգեր՝ 44 միավոր,
ինքնաթիռ – 96 միավոր,
ուղղաթիռներ՝ 118 միավոր,
ավտոմոբիլային սարքավորումներ – 947 միավոր,
նավեր / նավակներ – 3 միավոր,
տանկեր՝ վառելիքով և քսանյութերով՝ 60,
Անօդաչու թռչող սարք օպերատիվ-մարտավարական մակարդակ՝ 21,
Հատուկ սարքավորումներ – 12»,- նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։