Ռուսական ավիացիան Ուկրաինայում մեկ օրում ոչնչացրել է 54 ռազմական օբյեկտ. ՌԴ ՊՆ

«Օպերատիվ-մարտավարական, բանակային և անօդաչու ինքնաթիռները խոցել են Ուկրաինայի 54 ռազմական օբյեկտներ, այդ թվում՝ երեք հրամանատարական կետ, չորս հրթիռային բազմակի կայանք, չորս զինամթերքի պահեստ և 44 ռազմական տեխնիկայի կուտակման վայր»,–ասել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Բացի այդ, ըստ նրա, օրվա ընթացքում ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը օդում խոցել են մեկ ուկրաինական անօդաչու թռչող սարք։

Հատուկ գործողության մեկնարկից ի վեր ՌԴ ԶՈւ-ն ոչնչացրել է 1412 ուկրաինական տանկ և զրահամեքենա, ուրբաթ օրը լրագրողներին ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել