ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է 18 օրվա ընթացքում ուկրաինական կողմի կորուստների մասին

Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության 18 օրվա ընթացքում ռուսական բանակը ոչնչացրել է ուկրաինացի զինվորականների 3736 ենթակառուցվածքային օբյեկտներ: Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ընդհանուր առմամբ գործողության ընթացքում շարքից հանվել են 100 ինքնաթիռ, 139 անօդաչու թռչող սարք, 1234 տանկ և այլ զրահատեխնիկա, 122 բազմակի հրթիռային համակարգ, 452 դաշտային հրետանային և ականանետ, 10 միավոր ռազմական մեքենայի հատուկ տեխնոլոգիա»,- ասել է Կոնաշենկովը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել