Ուկրաինական դատարանը Մարգարիտա Սիմոնյանին կալանավորելու որոշում է կայացրել

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել «Ռադիո Sputnik», Россия Сегодня և Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին, իսկ ուկրաինական դատարանը որոշում է կայացրել նրան հեռակա կալանավորելու մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովային։

Գլխավոր դատախազը հավելել է, որ առաջիկայում կնախաձեռնի Սիմոնյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու գործընթացը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել