ԱՄՆ Կոնգրեսը վերջնականապես հաստատել է Ուկրաինային 13,6 միլիարդ դոլարի օգնությունը

Ամերիկայի միացյալ նահանգների Սենատը հավանություն է տվել Ուկրաինային 13,6 միլիարդ դոլարի օգնության հատկացմանը։ Այս մասին տեղեկանում ենք Украинская правда-ից:

Այդ գումարի մոտ կեսն ուղղվում է Ուկրաինային զինելուն,  ինչպես նաև Պենտագոնի ծախսերին՝ ամերիկյան զորքեր ուղարկելու արևելյան Եվրոպայի այլ երկրներ։ Մնացած գումարները ներառում են մարդասիրական և տնտեսական օգնություն, տարածաշրջանում դաշնակիցների պաշտպանության ուժեղացում և նրանց էներգետիկ ռեսուրսների և կիբերանվտանգության կարիքների պաշտպանություն:

Փաստաթուղթն այժմ ուղարկվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ստորագրության համար: Ավելի վաղ նա ասել էր, որ պատրաստ է ստորագրել օրինագիծը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել