Պուտինը Մակրոնի և Շոլցի հետ քննարկել է Ուկրաինան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց են ունեցել, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Շարունակել են քննարկել Ուկրաինայի թեման»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Նախորդ օրերին Պուտինը բազմիցս զրուցել է այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ՝ նրանց հետ, ի թիվս այլ հարցերի, քննարկելով Ուկրաինայում տիրող իրավիճակը։

Մասնավորապես, զրույցներ են տեղի ունեցել Եգիպտոսի, Իսրայելի, Հնդկաստանի, Սենեգալի ղեկավարների, ինչպես նաև Եվրոպական խորհրդի նախագահի հետ։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել