Մարիուպոլի խաղաղ բնակչության տարհանումը հետաձգվում է

Մարիուպոլի խաղաղ բնակչության տարհանումը հետաձգվում է հակառակորդի գնդակոծության պատճառով։

Ukrinform-ի փոխանցմամբ՝ այս մասին Telegram-ում հայտնում է Մարիուպոլի քաղաքային խորհուրդը։

Քանի որ ռուսական կողմը չի պահպանում լռության ռեժիմը և շարունակում է հրետակոծել ինչպես Մարիուպոլի, այնպես էլ նրա շրջակայքը, անվտանգության նկատառումներից ելնելով, բնակչության տարհանումը հետաձգվում է։

«Մարիուպոլի բոլոր բնակիչներին խնդրում ենք ցրվել և գնալ ապաստարաններ: Տարհանման մասին լրացուցիչ տեղեկատվություն կհրապարակվի առաջիկայում: Այս պահին բանակցություններ են ընթանում Ռուսաստանի Դաշնության հետ՝ լռության ռեժիմ սահմանելու և  մարդասիրական միջանցքի անվտանգությունն ապահովելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ոստիկանությունը բարձրախոսների միջոցով կտեղեկացնի նաև քաղաքի բնակիչներին։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել էր․

«Այսօր՝ մարտի 5-ին Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10-ից ռուսական կողմը լռության ռեժիմ է հայտարարում եւ հումանիտար միջանցքներ է բացում Մարիուպոլից և Վոլնովախայից խաղաղ բնակիչների դուրս բերման համար»,- հայտնել են ՊՆ-ից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել