Բանակցությունները մի քանի ժամից կսկսվեն

Ուկրաինայի պատվիրակությունը ուղղաթիռներով թռել է Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններին մասնակցելու համար։ Այս մասին հայտնել է Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդականը, փոխանցում է ТАСС լրատվական գործակալությունը: Ուկրաինական պատվիրակությունը նաև հայտարարել է, որ «մի քանի ժամից» բանակցություններ կսկսի Ռուսաստանի Դաշնության հետ։

Ուկրաինական պատվիրակության անդամը բանակցություններում «նվազագույն ծրագիրը» անվանել է հումանիտար միջանցքների հարցը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել