Սի Ծինփինը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին ուրբաթ հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Ծինփինը փետրվարի 25-ի ցերեկը հեռախոսազրույց է ունեցել  Պուտինի հետ։

Չինաստանը կոչ է արել ուկրաինական հարցում հեռանալ սառը պատերազմի մտածելակերպից, ինչպես նաև ձևավորել եվրոպական անվտանգության ապահովման կայուն և արդյունավետ մեխանիզմ։

«Անհրաժեշտ է հրաժարվել «սառը պատերազմի» մտածելակերպից, հաշվի առնել և հարգել երկրների օրինական մտահոգությունները անվտանգության ոլորտում՝ բանակցությունների միջոցով ձևավորելու հավասարակշռված, արդյունավետ և կայուն մեխանիզմ», – մեջբերում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։

Չինաստանի կառավարությունը կողմ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարաձայնությունները բանակցությունների միջոցով կարգավորելուն։

«Չինական կողմը աջակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների միջոցով կարգավորմանը», – նշել է Չինաստանի նախագահը։

Սի Ծինփինը և Պուտինը մտքեր են փոխանակել Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ։

Պուտինը Սի Ծինփինին ներկայացրել է ուկրաինական խնդրի պատմությունը և Ուկրաինայի արևելքում ռազմական հատուկ գործողության մանրամասները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել