Դատավորների թեկնածուների հավակնորդների որակավորման ստուգման նոր՝ միջազգային չափանիշներին համապատասխան ընթացակարգերի ներդրում՝ դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ

Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության ռազմավարական նպատակներից մեկը դատական իշխանության անկախության և անաչառության ապահովումն է։ Այս նպատակի ռազմավարական ուղղություններից մեկը դատավորների թեկնածուների հավակնորդների որակավորման ստուգման նոր՝ միջազգային չափանիշներին համապատասխան ընթացակարգերի ներդնում է։

Ռազմավարության մեջ նշվում է, որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով թեև էապես բարեփոխվել է դատավորների նշանակման կարգը, սակայն դրա գործնական կիրառման ընթացքում արդեն իսկ վեր են հանվել բազմաթիվ խնդիրներ ինչպես օրենսդրական, այնպես էլ գործնական հարթություններում: Խնդիրները, մասնավորապես, վերաբերում են դատավորների թեկնածուների հավակնորդների որակավորման ստուգման գրավոր փուլի գնահատման պատճառաբանվածությանը, հարցազրույցի ընթացակարգին և գնահատման չափանիշներին, քննության արդյունքների բողոքարկման ընթացակարգին և որոշումների ընդունման թափանցիկությանը:

Մատնանշված խնդիրներին արդյունավետ լուծումներ տալու համար անհրաժեշտ է կատարելագործել դատավորների նշանակման օրենսդրական կանոնակարգումները և ապահովել նկարագրված գործընթացների թափանցիկությունը և հանրային հասանելիությունը, ինչը, ի թիվս այլնի, կհանգեցնի դատավորների նշանակման կարգի վերաբերյալ հանրության վստահության բարձրացմանը: Նախատեսված բարեփոխումները հիմնականում ընդգրկում են՝

Արդյունքում գնահատման հանձնաժողովում ընդգրկվելու են առավել ձեռնհաս դատավորները, հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ պետք է պատասխանատու լինի իր նշանակած գնահատականի և դրա պատճառաբանվածության համար, ստեղծվելու է բողոքարկման հանձնաժողով, ներդրվելու է նախապես մշակված էլեկտրոնային համակարգի միջոցով անցկացվող հոգեբանական թեստի ինստիտուտը, իսկ Բարձրագույն դատական խորհրդի որոշումն ընդունվելու է բաց քվեարկությամբ:

Այս բարեփոխումը կհանգեցնի թեկնածուների ընտրության գործընթացի թափանցիկության բարձրացմանը և այդ գործընթացին ապօրինի միջամտությունների բացառմանը, ինչն էլ իր հերթին կբարձրացնի դատավորների անկախությունը և արդարադատության որակը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել