Ընտրական գործընթացի նկատմամբ վերահսկողություն իրականացնող դերակատարների պատշաճ գործունեության երաշխավորումը կատարվել է մասամբ․ զեկույց

Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից բխող 2021-2023 թվականների գործողությունների ծրագրի 4-րդ նպատակով նախատեսված է ընտրական օրենսդրության բարեփոխումը։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից մշակված և հրապարակված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ ռազմավարության շրջանակներում ընտրական օրենսդրության բարեփոխման վերաբերյալ ընդունված իրավական ակտերի վերլուծության համաձայն՝ ընտրական գործընթացի նկատմամբ վերահսկողություն իրականացնող դերակատարների պատշաճ գործունեության երաշխավորումը կատարվել է մասամբ։

Վերլուծությունում նշվում է, որ 07.05.2021թ․ընդունված ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքներով որոշ փոփոխություններ է կատարվել ընտրական օրենսգրքով վերահսկողություն իրականացնող դերակատարների պատշաճ գործունեության երաշխավորմանը վերաբերող 20-րդ, 29-րդ, 30-35-րդ, 51-52-րդ և մի շարք այլ վերաբերելի հոդվածներում:

Փոփոխությունները վերաբերել նաև դիտորդներին, վստահված անձանց, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, լիազոր ներկայացուցիչներին, ԿԸՀ-ին և ԸԸՀ-ին:

Վերոհիշյալ իրավական նորմերի վերլուծությունը, չնայած առկա մի շարք խնդիրներին, թույլ է տալիս հանգել այն եզրահանգման, որ մասամբ կատարվել են ընտրական գործընթացի նկատմամբ վերահսկողություն իրականացնող դերակատարների պատշաճ գործունեության երաշխավորմանը (բացառությամբ Դիտորդական գործունեությամբ ընտրական գործընթացների վերահսկողության բարեփոխման մասով) վերաբերյալ իրավակարգավորումները:

—————

Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից մշակված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրերի 2019-2021 թվականների կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել