Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ

Երևան քաղաքում՝ փետրվարի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը, 27-28-ին, մարտի 01-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև: Փետրվարի 25-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում` փետրվարի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը, 27-28-ին, մարտի 01-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավային 5-10 մ/վրկ, փետրվարի 25-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել