Ուկրաինական զինված ուժերի հրետակոծության հետևանքով Դոնբասում զինծառայող է զոհվել

Լուգանսկի ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետության զինված ուժերի զինծառայողը մահացել է Ուկրաինայի զինված ուժերի ականանետային հարձակման հետևանքով: Այս մասին չորեքշաբթի օրը լրագրողներին հայտնել է հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: 

Ավելի վաղ կենտրոնի ներկայացուցիչը հայտնել էր, որ Ուկրաինայի ուժայինները ԼԺՀ-ում մեկուկես ժամում 16 անգամ խախտել են հրադադարի պահպանման  ռեժիմը՝ գնդակոծելով Կալինովո-Բորշչևատոե գյուղը, որը նույնպես վերահսկվում է իշխանությունների կողմից։

Նշենք, որ իրավիճակը Դոնբասում վերջին օրերին սրվել է, ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարել են Ուկրաինայի անվտանգության ուժերի կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին Կրեմլում հրամանագրեր է ստորագրել, որով ճանաչել է ինքնահռչակ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախությունը: Պուտինն իր հրամանագրերում հանձնարարել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերին ապահովել նշված վայրերում խաղաղությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել