Լուգանսկում արական սեռի պատգամավորները գնացել են զինկոմիսարիատ՝ հայրենիքի հանդեպ իրենց քաղաքացիական պարտքը կատարելու համար

ԼԺՀ-ի արական սեռի պատգամավորները, ինչպես նաև նրանց օգնականներն ու համակարգի մյուս աշխատակիցները խմբով գնացել են զինկոմիսարիատ՝ մոբիլիզացիա անցնելու համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

Հավաքը տեղի է ունեցել Լուգանսկի կենտրոնում՝ Ժողովրդական խորհրդի շենքի մուտքի մոտ։ Լուգանսկի արվարձաններից լսվել են հրետանային կրակոցների ձայներ։

«Այսօր մենք մոբիլիզացնում ենք բացարձակապես բոլոր աշխատակիցներին, պատգամավորների և պատգամավորների բոլոր օգնականներին՝ հայրենիքի հանդեպ իրենց քաղաքացիական պարտքը կատարելու համար», – լրագրողներին պարզաբանել է Ժողովրդական խորհրդի նախագահ Դենիս Միրոշնիչենկոն։

Նրա խոսքով՝ զինկոմիսարիատ են գնում բոլոր այն պատգամավորները, ովքեր ենթակա են զորակոչի չափանիշներին՝ 18-ից 55 տարեկան։ Խորհրդարանում կան 55 տարեկանից բարձր պատգամավորներ, որոնք, ըստ օրենքի, կարող են կամավոր մոբիլիզացվել։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել