Զելենսկին և Բայդենը քննարկել են Պուտինի որոշումը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ՝ կապված Ուկրաինայի օկուպացված տարածքում այսպես կոչված «հանրապետությունների» ճանաչման մասին Ռուսաստանի որոշման հետ, փոխանցում են ուկրաինական լրատվամիջոցները:

«Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հետ քննարկել ենք վերջին ժամերի իրադարձությունները: Մենք սկսում ենք Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստը»,- իր թվիրթերյան էջում գրել է Ուկրաինայի ղեկավարը:

Զելենսկին հավելել է, որ մոտ ապագայում նախատեսվում է հեռախոսազրույց Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ՝ այսպես կոչված «ԴԺՀ»-ն և «ԼԺՀ»-ն ճանաչելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշման վերաբերյալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել