Հաճոյախոսություններ, որոնք խորհուրդ է տրվում անել կանանց և տղամարդկանց

Անկեղծ, առանց չափազանցությունների հաճոյախոսությունը միշտ հաճելի տրամադրություն է ստեղծում: Չափազանցված կեղծավոր հաճոյախոսությունը հաճախ կարող է վիրավորական հնչել կամ քծնանքի տպավորություն թողնել:

Հաճոյախոսելիս սովորաբար շեշտում են մարդու այս կամ այն առավելությունը:

Կանանց հաճոյախոսելիս տղամարդիկ մեծամասամբ գովում են նրանց արտաքին բարեմասնությունները. «Այսօր հրաշալի արտաքին ունեք», «Այսպիսի սանրվածքը ձեզ շատ է սազում», «Դուք շատ գեղեցիկ եք» և այլն: Սակայն տղամարդկանց խորհուրդ է տրվում խելացի կանանց հաճոյախոսություններ անելիս, բացի արտաքինից, նկատի ունենալ նաև խելքը: Ճշմարիտ և արդարացի են հնչում ավստրիացի հոգեբան Վիկտոր Ֆրանկլի հետևյալ խոսքերը. «Վիրավորական է, երբ կնոջը բնութագրելիս շեշտում են միայն նրա գեղեցկությունը»:

Խորապես սխալվում են այն մարդիկ, ովքեր կարծում են, թե հաճոյախոսելը տղամարդկանց մենաշնորհն է: Տղամարդկանց կանանց հաճոյախոսությունները շատ մեծ բավականություն են պատճառում: Տղամարդկանց առավել հաճելի են իրենց ուժը, խելքը, արտաքին տեսքը գովաբանող արտահայտությունները:

Քաղաքավարությունը պահանջում է, որ այն մարդը, ում ուղղված է հաճոյախոսությունը, սիրալիր ժպտա և շնորհակալություն հայտնի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել