Լուգանսկից Ռուսաստան է տարհանվել 13.5 հազարից ավելի մարդ

Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության իշխանությունները Ռուսաստան են տարհանել ավելի քան 13.5 հազար բնակչի:

Այս մասին հայտնել է TASS-ը՝ հղում անելով ԼԺՀ վարչապետ Սերգեյ Կոզլովին:

Նա տեղեկացրել է, որ տարհանման գործում ներգրավված է մեկ երկաթուղային շարժակազմ և 219 ավտոբուս:

Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները փետրվարի 18-ին հայտարարել էին բնակիչների՝ դեպի Ռուսաստանի Ռոստովի շրջան ժամանակավոր տարհանման մասին: Տարհանվողների առաջին շարքում են կանայք, երեխաներն ու տարեցները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել