Պատգամավորներն առաջարկում են սեպտեմբերի 27-ը նշել Արցախի խաղաղ բնակչության դեմ հարձակման, տեղահանման և պատերազմի զոհերի հիշատակի օր

Ազգային ժողովի պատգամավոր Էլինար Վարդանյանը և Արմեն Գևորգյանը Հայաստանի Հանրապետության «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրենսդրական նախագիծ են ներկայացրել։

Մասնավորապես՝ առաջարկվում է օրենքը լրացնել նոր՝ 13.3 հոդվածով, որով կսահմանվի․ «Ադրբեջանական բանակի և միջազգային վարձկանների կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ հարձակման, տեղահանման և պատերազմի զոհերի հիշատակի օր՝ նշվում է սեպտեմբերի 27-ին»։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ միջազգային հանրությունը լիարժեք տեղեկացված չէ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի մանրամասներին: Հայաստանում պետական մակարդակով նշելով այդ օրը՝ մենք ուղերձ ենք հղում միջազգային հանրությանը, որ հետամուտ ենք լինելու բոլոր մանրամասների վերհանմանը եւ միջազգային ատյաններում, այդ թվում՝ միջազգային քրեական դատարանում, մարդկության դեմ գործած հանցագործությունները փաստելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

Նախագծով առաջարկվող լրացմամբ՝ սեպտեմբերի 27-ը կսահմանվի Ադրբեջանական բանակի եւ միջազգային վարձկանների կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ հարձակման, տեղահանման եւ 44-օրյա պատերազմի զոհերին հարգանքի տուրք մատուցելու օր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել