Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ՝ անդրադառնալով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին: Այս մասին հայտնում են Կրեմլից:
«Պուտինը Ջոնսոնի հետ զրույցում ընդգծել է ՆԱՏՕ-ի անպատրաստ լինելը՝ ադեկվատ արձագանքելու ռուսական կողմի մտահոգություններին: Պուտինը Ջոնսոնին հայտարարել է, որ Կիևը խրոնիկ սաբոտաժի է ենթարկում Մինսկի համաձայնությունները»,- հայտնել է ՏԱՍՍ-ը: Կողմերը քննարկել են նաև ՌԴ անվտանգության ամրագրված երաշխիքների երկարատև իրավական ապահովման հարցը: