Արցախի լեռներում որոնողական աշխատանքների մասնակիցները Հայաստանի հետ սահմանի Ալ լճերի տարածքում հայտնաբերել են երկու օր առաջ մոլորված ադրբեջանցի սպայի դի։ «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հունվարի 31-ին, ժամը 12.30-ի սահմաններում, հայտնաբերվել է Քարվաճառում անհետ կորած ավագ լեյտենանտ Ֆուադ Բագիրովի դին»,- ասվում է հաղորդագրությունում։
Ադրբեջանական բանակի չորս զինծառայող, այդ թվում՝ մեկ սպա, հունվարի 29-ին մոլորվել են Քարվաճառի շրջանում ձնաբքի պատճառով։
Նույն օրը հայտնաբերվել են երեք զինվորականներ, նրանք անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց, սպայի որոնողական աշխատանքները շարունակվել են։