Դատավորների բարեվարքության գնահատումը՝ Դատական և իրավական ռազմավարության ռազմավարական ուղղություն

Դատական և իրավական ռազմավարության ռազմավարական ուղղություններից մեկը դատավորների բարեվարքության գնահատումն է։

Այս ռազմավարության, ինչպես նաև Կառավարության ծրագրի բացարձակ առաջնահերթություններից է դատավորների բարեվարքության գնահատման արդյունավետ համակարգի ներդնումը՝ այդ թվում դատավորի գույքային դրության, գույքի օրինականության ստուգման մասով:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ դատավորների բարեվարքության գնահատումն իրականացնող մարմինը լինելու է Բարձրագույն դատական խորհուրդը, հիմնարար նշանակություն ունի խորհրդի անդամների նկատմամբ բարձր վստահությունը ինչպես դատավորների, այնպես էլ լայն հանրության շրջանում:

Այս համատեքստում, նախատեսվում է կարգավորում, որի շրջանակում բացի դատավորների գույքային դրության ստուգումից, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է քննի Բարձրագույն դատական խորհրդի անդամների հայտարարագրերը և խախտումներ հայտնաբերելու դեպքում նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելու համար համապատասխան նյութերը Բարձրագույն դատական խորհուրդ ուղարկի:

Այս գործընթացը թույլ կտա բարձրացնել վստահությունը Բարձրագույն դատական խորհրդի նկատմամբ և կառուցողական մթնոլորտում բնականոն հունով իրականացնել դատավորների բարեվարքության ստուգումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել