Ընտրական օրենսդրության բարեփոխումների անցկացումը՝ ըստ Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության

Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության ռազմավարական նպատակներից մեկը ընտրական օրեսնդրության բարեփոխումներն են։

Նշվում է, որ Ընտրական օրենսդրության բարեփոխումների առաջնային նպատակը Հայաստանում ժողովրդավարական ընտրական օրենսդրությամբ սահմանված համակարգի ինստիտուցիոնալ կայացումն է, որը հնարավոր է իրականացնել ընտրողների համար հասկանալի և կանխատեսելի ընտրակարգ ներդնելու, բոլոր օղակներում ընտրական վարչարարությունը բարելավելու, քարոզարշավի ֆինանսավորման վերահսկողության արդյունավետությունն ու թափանցիկությունը բարձրացնելու, ընտրակաշառքի և ընտրողների նկատմամբ ճնշումները բացառելու համար անհրաժեշտ գործուն մեխանիզմներ ներդնելու, բազմակի քվեարկությունը բացառող երաշխիքներն ավելացնելու և քվեարկության գործընթացների մատչելիությունն ապահովելու, ընտրական գործընթացի նկատմամբ վերահսկողություն իրականացնող դերակատարների պատշաճ գործունեությունը երաշխավորելու, ընտրական վեճերի գործընթացները հստակեցնելու, դրանց արդյունավետությունը բարձրացնելու միջոցով:

Որպես իրապես ազատ և արդար գնահատված՝ Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններից հետո անհրաժեշտ է ընտրական օրենսդրության մեջ նախատեսել այնպիսի կառուցակարգեր, որոնք վերոնշյալ ընտրությամբ ամրագրված ձեռքբերումները, այն է ՝ հանրության շրջանում ընտրությունների նկատմամբ վստահությունը, ընտրվող իշխանությունների լեգիտիմությունը, ինչպես նաև հասարակության ընկալումներում ընտրական գործընթացի արդարացիության նկատմամբ վստահությունը կդնեն օրենսդրական հենքի վրա: Եվ դրա արդյունքում նմանատիպ ընտրությունները կդառնան ոչ թե բացառություն, այլ կանոն:

Մինչ 2018 թվականը Հայաստանում գոյություն ունեցած կառավարման և վստահության համակարգային ճգնաժամը հանգեցրել է ընտրությունների նկատմամբ հանրային վստահության ցածր մակարդակի (հասարակական կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվող Գելափ ընկերության կողմից 2011 թվականին 125 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում իրականացված հարցումների համաձայն՝ կանանց ընդամենը 13%-ը, իսկ տղամարդկանց 12%-ն է հավատում ընտրությունների ազնվությանը):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել