Կիևը հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ սերտ կապի մասին

Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր, Սահմանադրական դատարանում նախագահի ներկայացուցիչ Ֆյոդոր Վենիսլավսկին ասել է, որ երկիրը ամրապնդում է կապերը ՆԱՏՕ-ի հետ, և դաշինքի հետ այդքան սերտ շփումներ վաղուց չէին եղել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Հայտարարությունները, որոնք մենք լսում ենք ՆԱՏՕ-ի ղեկավարներից, ցույց են տալիս, որ Ուկրաինան մոտենում է ՆԱՏՕ-ին: Դա այն է, ինչ Պուտինը չի սպասում»,- ասել է Վենիսլավսկին:

Նշենք, որ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն ավելի վաղ հայտարարել էր, որ դաշինքին անդամակցելու համար Ուկրաինան պետք է հասնի մի շարք չափանիշների, որոնց իրագործումը շատ ժամանակ կպահանջի։ Փորձագետները կարծում են, որ առաջիկա 20 տարում Կիեւը չի կարողանա ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել