Առաջին ալիքը հայտնում է, որ Վրաստանում՝ հունվարի 16-ի տվյալներով, արձանագրվել է կորոնավիրուսի 5 504 նոր դեպք, ապաքինվել է 3 304 պացիենտ:
Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 24 հիվանդ:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 990 183 դեպք, որից 925 137 հիվանդ ապաքինվել է, 14 425-ը ՝ մահացել: