ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կողմնակիցներին խոստացել է 2024 թվականին վերադառնալ Սպիտակ տուն։
«2024 թվականին մենք կվերադառնանք Սպիտակ տուն»,- ասել է Թրամփը Արիզոնայում կայացած հանրահավաքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
2024 թվականի ընտրություններին Թրամփի մասնակցության հարցը մնում է բաց: Քաղաքական գործիչն ավելի վաղ ասել էր, որ կոնկրետ պատասխանել չի կարող, բայց ինքը «կհաճոյանա» իր աջակիցներին։ Միևնույն ժամանակ, հանրապետական սենատոր Թեդ Քրուզը ևս հայտարարել է նախագահական հավակնությունների մասին:
ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենն իր հերթին ասել է, որ Թրամփի մասնակցության հեռանկարը միայն մեծացնում է գործող նախագահի՝ վերառաջադրվելու շանսերը։