Վրաստանի Առաջին ալիքը հայտնում է, որ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 953 նոր դեպք:
Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության կայքէջում:
Ապաքինվել է 1 805 պացիենտ:
Վերջին 24 ժամում կատարվել է 25.745 թեստավորում:
Ընդհանուր առմամբ, Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 962.827 դեպք: Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 913.528:
Վերջին 24 ժամում վիրուսից մահացել է 31 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 14.218 մարդ:
Երկրում ընդհանուր կատարվել է 2.553.749 պատվաստում: