Բելառուսի խաղաղապահները ժամանել են Ղազախստան

Բելառուսի զինվորականները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերի կազմում ժամանել են Ղազախստան և սկսել՝ կատարել իրենց առջև դրված խնդիրները։ Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից:

«ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված բելառուսական ռազմական կոնտինգենտը ամբողջ կազմով ժամանել է Ղազախստան և սկսել է կատարել առաջադրված խնդիրները»,-ասվում է Բելառուսի ՊՆ հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են նոր տարվա առաջին օրերին։ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները բողոքի ցույցերի են դուրս եկել հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ, ինչը Էներգետիկայի նախարարությունը բացատրել է նրանով, որ հունվարի 1-ից էլեկտրոնային բորսայում գները սկսել են ձևավորվել առաջարկի և պահանջարկի հիման վրա։

Նշենք նաև, որ զանգվածային անկարգությունների ֆոնին երկրում արտակարգ դրություն է հայտարարվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել