Իշխանության անգործության համար նախատեսված է քրեական պատիժ

Քրեական օրենսգրքի 375 հոդվածը սահմանում է իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ իշխանության անգործության համար նախատեսված պատիժները:

Հոդվածում մասնավորապես նշվում է՝

1. Պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և եթե դրանք էական վնաս են պատճառել՝ պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

2. Նույն արարքները, որոնք անզգուշությամբ նյութական ծանր հետևանքներ են առաջացրել՝ պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով` գույքի բռնագրավումով կամ առանց դրա:

3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք նյութական ծանր հետևանքներ են առաջացրել՝ պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավումով կամ առանց դրա:

4. Սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝ պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասներեք տարի ժամկետով` գույքի բռնագրավումով կամ առանց դրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել