Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարման և հայ-ադրբեջանական սահմանազատման մեխանիզմների գործարկման շուրջ։
Այս մասին հայտնում են Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից:
Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարներն ամփոփել են անցնող տարվա համատեղ աշխատանքի արդյունքները՝ Ռուսաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի համատեքստում։
Նշվում է նաև, որ ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերությունը հաջող առաջընթաց է արձանագրել բոլոր ուղղություններով։