Կայծակը խփել է Բրյուսել-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռին։ Դա տեղի է ունեցել Լյուքսեմբուրգի տարածքում։ Դեկտեմբերի 28-ին «Բրյուսելյան ավիաուղիների» դեպի Երևան SN2899 չվերթն իրականացնող ինքնաթիռը վերադարձել է Բրյուսելի օդանավակայան, տեղեկացնում է Aviation24.be-ն։
Չվերթը հետաձգվել է 24 ժամով, իսկ ուղևորներին տեղավորել են մոտակա հյուրանոցներում։