Վրաստանը բանակցություններ է տանում կորոնավիրուսի դեմ դեղահաբեր ներմուծելու համար

Վրաստանի Առողջապահության նախկին նախարար Էկատերինե Տիկարաձեն հաստատում է, որ բանակցություններ են ընթանում ընկերությունների հետ՝ կորոնավիրուսի դեմ դեղահաբեր ներմուծելու համար։

Այս մասին գրում է Aliq.ge-ն։

Ինչպես Տիկարաձեն է ասել՝ սպասվում է, որ բանակցությունների արդյունքները կհրապարակվեն հաջորդ շաբաթ։

«Նման բանակցությունների դեպքում, սովորաբար, գաղտնիություն պետք է պահպանել։ Որոշ բանակցություններ են ընթանում այժմ և հաջորդ շաբաթ, երբ մենք կունենանք ընկերությունների համաձայնությունը`  բանակցությունների մանրամասները հրապարակելու համար,  հայտարարություն կանենք»,- ասել է Տիկարաձեն։

Նշենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հաստատել է Covid 19-ի դեմ՝ Pfizer-ի կողմից մշակված դեղամիջոց` 12 տարեկանից բարձր մարդկանց համար, ովքեր ունեն  հիվանդության ծանր ընթացքի ռիսկ։  Կլինիկական փորձարկումների արդյունքների համաձայն՝ «Paxlovid» հակավիրուսային դեղամիջոցը 89%-ով արդյունավետ է հիվանդության ծանր ընթացք ունեցող հիվանդների հոսպիտալացումը և մահը կանխելու համար: «Pfizer» ընկերությունում նշում են, որ լաբորատոր հետազոտության վերջին արդյունքները ցույց են տվել, որ դեղամիջոցը, ամենայն հավանականությամբ, կպահպանի իր արդյունավետությունը կորոնավիրուսի «Օմիկրոն» տարբերակի դեմ։

ԱՄՆ-ն պայմանագիր ունի դեղորայքի 10 միլիոն ամբողջական կուրսի համար։ Մեկ կուրսի արժեքը՝ 530 ԱՄՆ դոլար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել