Նոր «օմիկրոն» կորոնավիրուսային շտամը տարածված է աշխարհի շատ երկրներում։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կոմիտեի գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը։ Տեղեկանում ենք РИА Новости-ից։
«Մինչ օրս 77 երկիր հայտնել է «օմիկրոնի» դեպքերի մասին, և իրականությունն այն է, որ «օմիկրոնը», ամենայն հավանականությամբ, գոյություն ունի շատ երկրներում, նույնիսկ եթե այն դեռ բացահայտված չէ։ Այն տարածվում է այնպիսի տեմպերով, ինչպիսինը չենք տեսել այլ տեսակների դեպքում»,- ասել է նա։
Նա ընդգծել է, որ առողջապահական համակարգերը շտամի արագ տարածման հետևանքով կարող է գերծանրաբեռնված դառնան: Այդ տեսանկյունից՝ Գեբրեյեսուսը նշել է, որ մինչ օրս օմիկրոնը թերագնահատվել է՝ հաշվի առնելով այն, որ տվյալ տեսակով վարակումը հիվանդության ավելի թեթև ընթացք է ունենում, մինչդեռ առողջապահական համակարգերը հնարավոր է պատրաստ չլինեն դրա հետևանքով դեպքերի կտրուկ մեծացմանը: