Թուրքիան և Հայաստանը կարող են հատուկ ներկայացուցիչներ նշանակել երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու համար։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից։
«Առաջիկայում մենք Հայաստանի հետ կնշանակենք հատուկ ներկայացուցիչներ, որոնք քայլեր կձեռնարկեն (հարաբերությունները) կարգավորելու համար: Մենք նաև չարտերային թռիչքներ կբացենք Հայաստանի մայրաքաղաք Երևանի հետ»,-նախարարի խոսքերն է մեջբերում NTV հեռուստաալիքը:
Չավուշօղլուն ընդգծել է, որ այդ ուղղությամբ յուրաքանչյուր քայլ արվելու է Ադրբեջանի հետ համատեղ։