Հայտնի է դարձել, թե որքանով կնվազի պատվաստանյութերի արդյունավետությունը «օմիկրոն» շտամի դեպքում

COVID-19-ի «օմիկրոն» տարբերակը կարող է նվազեցնել Pfizer/BioNTech պատվաստանյութի՝ վիրուսը չեզոքացնելու ունակությունը 32 և ավելի անգամ, ասվում է Հոնկոնգի գիտնականների ուսումնասիրության մեջ։

«Հոնկոնգի համալսարանի LKS բժշկության դպրոցի (HKUMed) և Հոնկոնգի չինական համալսարանի բժշկության դպրոցի (CU Medicine) համատեղ անցկացված վերջին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «օմիկրոնը»՝ COVID-19-ի վերջին տարբերակը, զգալիորեն նվազեցնում է Pfizer/BioNTech պատվաստանյութի (BNT162b2) կարողությունը վիրուսը չեզոքացնելու համար 32 և ավելի անգամ»,- ասվում է համալսարանի հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Միևնույն ժամանակ, գիտնականներն ընդգծում են, որ պատվաստանյութերը դեռևս կարող են արդյունավետ լինել ծանր հիվանդությունների և մահվան կանխարգելման համար։ Ուստի նրանք կոչ են անում բարձր ռիսկային խմբի մարդկանց, այդ թվում՝ թույլ իմունիտետով, քրոնիկ հիվանդություններով և տարեց մարդկանց, հնարավորինս շուտ ստանալ պատվաստանյութի ուժեղացուցիչ դոզան։

Հետազոտությունն իրականացվել է Pfizer/BioNTech պատվաստանյութի երկու չափաբաժինով պատվաստված 10 մարդու արյան միջոցով։

Արյունն օգտագործվել է 2020 թվականի SARS-CoV-2 վիրուսը և «օմիկրոն» տարբերակը չեզոքացնելու համար, որը HKUMed-ի գիտնականները նախկինում կարողացել էին մեկուսացնել:

Շատ դեպքերում, սկզբնական 2020-ի վիրուսի չեզոքացման մակարդակը բարձր է եղել, սակայն վիրուսը չեզոքացնելու ունակությունը 32 անգամ կամ ավելի ցածր է եղել, երբ փորձարկվել է «օմիկրոն» տարբերակով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել