Տնտեսական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Թուրքմենստանում գտնվող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Իրանի նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ։
Այս մասին տեղեկանում ենք Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնական կայքից։
Հանդիպման ժամանակ Էրդողանն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ռուսաստանը և Թուրքիան տարածաշրջանի մյուս երկրների համագործակցությամբ կարող են պահպանել անվտանգությունն ու կայունությունը տարածաշրջանում»։
Նրանք անդրադարձել են նաև տարբեր ոլորտներում Իրանի և Թուրքիայի միջև համագործակցությանը։