Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել գերեվարված երկու քաղաքացի. ՊՆ

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ նոյեմբերի 26-ին Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել գերեվարված երկու քաղաքացի. Միհրան Էռնեստի Մուսայելյան (ծնվ. 2000թ.) և Արեն Ժիրայրի Արամյան (ծնվ. 1993թ.):

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։30-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով:

21։45-ին ՊՆ-ն հաղորդեց․ «Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել