Նախնական տվյալով` զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող է մահացել:
Այս մասին Իրավաբան․net-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:
«Պայմանագրային զինծառայող, շարքային Գևորգ Խաչատուրի Ավետյան (ծնվ. 1992թ.): Նախնական տվյալով` զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով վիրավորումն ստացել է նոյեմբերի 15-ին, տեղափոխվել է հիվանդանոց, մեկ օր անց` նոյեմբերի 16-ին, արձանագրվել է մահը»,- հայտնում է ՊՆ-ն: