Լավրովը և ԵԱՀԿ գործող նախագահը կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 19-ին Մոսկվայում ԵԱՀԿ (Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն) գործող նախագահ Անն Լինդեի հետ կքննարկի ԵԱՀԿ-ի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի հիմնախնդիրների կարգավորման հարցում:

Այդ մասին հայտնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը:

«Ենթադրաբար կշոշափվեն Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի կոնֆլիկտների կարգավորմանն առնչվող հարցեր, ինչպես նաև կազմակերպության միջնորդությունը Անդրկովկասում անվտանգության և կայունության հարցերով Ժնևյան քննարկումներում», – հաղորդել է ՌԴ ԱԳՆ-ն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել