Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները։ Քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը։ Սերգեյ Շոյգուն պատրաստակամություն է հայտնել ջանքեր գործադրել ռազմական գործողությունները դադարեցնելու և իրավիճակը կայունացնելու համար։