Ռուսաստանում ԱՀԿ-ի ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը ցածր իմունիտետ ունեցող մարդկանց խորհուրդ է տվել կորոնավիրուսի դեմ կես տարի անց վերապատվաստվել:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Այժմ ցածր իմունիտետով մարդկանց խորհուրդ են տալիս վերապատվաստվել, դա «բուստերային» չափաբաժին է՝ վեց ամիս անց»,- ասել է նա:
Նա նաև նշել է, որ կորոնավիրուսի պանդեմիան կավարտվի աշխարհում, երբ ձեռք կբերվի կոլեկտիվ իմունիտետի բավարար մակարդակ: