Վրաստանում երկու դեղաչափով պատվաստվել է բնակչության 31 տոկոսը

Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ հոկտեմբերի 12-ին, 6837 մարդ պատվաստվել է կորոնավիրուսի վարակի դեմ:

Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Հոկտեմբերի սկզբից օրական պատվաստումների ցուցանիշը  չի հասել 10 000-ի, մինչդեռ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը և առողջապահության նախարարությունը անհրաժեշտ են համարում օրական պատվաստել մինչև 30 000 մարդ: Հատկապես նվազել է առաջին դոզայով պատվաստման մակարդակը:

Նախորդ օրվա հրապարակված տվյալների համեմատ, պատվաստանյութերի ընդհանուր թիվը առնվազն մեկ դեղաչափով աճել է 1810-ով, իսկ ամբողջությամբ պատվաստվածների թիվը՝ 5272-ով:

Վրաստանում պատվաստումները սկսվել են մարտի 15-ին: Մինչ օրս կատարվել է 1,889,200 պատվաստում: Առնվազն մեկ դեղաչափով  պատվաստվել 1 004 298 մարդ կամ չափահաս բնակչության 35,3%-ը։ Լիովին պատվաստված է 884 902 մարդ՝ չափահաս բնակչության 31%-ը։

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը և առողջապահության նախարարությունն անհրաժեշտ են համարել մինչև տարեվերջ չափահաս բնակչության առնվազն 60% -ի պատվաստումը։ Սակայն Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի պարզաբանմամբ,  կորոնավիրուսի ավելի բարդ եւ վարակիչ «դելտա» տարբերակի լայն տարածման պատճառով, համավարակը դադարեցնելու համար, պետք է պատվաստվի բնակչության 80%-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել