Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդները կհանդիպեն Մոսկվայում

Այս շաբաթ Մոսկվայում նախատեսվում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպում, հայտնում է ադրբեջանական Report գործակալությունը:

«Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հոկտեմբերի 11-14-ը կայցելի Ռուսաստան, որտեղ երկկողմ հանդիպում կանցկացնի Կիրիլ պատրիարքի հետ։ Բացի այդ տեղի կունենա Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպում», – հայտնում է գործակալությունը` վկայակոչելով Կովկասի մահմեդականների վարչության իր աղբյուրները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել