Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Պուտինի ծննդյան առիթով հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը անդրադարձել են երկու երկրների հարաբերություններին և տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդմանը վերաբերող հարցերի:
Պուտինը և Ալիևը խոսել են նաև տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների և առկա իրավիճակի մասին: