Համացանցում է հայտնվել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ՝ Թբիլիսիի բնակարանից բերման ենթարկելու: Կադրերը հրապարակել է Sputnik Georgia գործակալությունը: Այս մասին տեղեկանում ենք rbc.ru-ից։
Կադրերում երևում է, թե ինչպես է քաղաքացիական հագուստով տղամարդը ձեռնաշղթաներ հագցնում նախկին նախագահին։ Երկուսն էլ կանգնած են սեղանի կողքին, որի վրա, ուտելիքից բացի, երկու շիշ օղի կա:
Սենյակում կա քաղաքացիական հագուստով մի քանի տղամարդ ևս: Մինչ Սաակաշվիլիին դուրս կբերեն սենյակից, նրան թույլատրվում է ավարտել սեղանի վրա դրված բաժակից խմելը: Հետո ձայնագրությունն ընդհատվում է և անհայտ է մնում՝ արդյո՞ք քաղաքական գործիչը հասցնում է խմելուց հետո մի բան ուտել։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Սաակաշվիլիի կողմից` սահմանի անօրինական հատման վերաբերյալ: Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 344 -րդ հոդվածի հատկանիշներով:
Վրաստանի նախկին նախագահ ը ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին` Թբիլիսիում:
Տեսանյութը՝ այստեղ։