Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվել անանուն կերպով հատել հանրապետության սահմանը: Այդ մասին հայտնում է «Sputnik Грузи»-ն:
«Ես ժամանել եմ կնոջս ազգանունով և դիմակս չեմ հանել մաքսատանը՝ վկայակոչելով դելտա-սիգմա կորոնավիրուսի վտանգավոր տարբերակը: Դա է իմ աննկատ ներթափանցման ամբողջ գաղտնիքը իմ հայրենիք», – խոստովանել է քաղաքական գործիչը:
Նա նաև ասել է, որ իր ժամանման գիշերը պարեկապահ ծառայողը տուգանել է իրեն՝ դնչի վրա քաշված դիմակի համար: Սաակաշվիլիի խոսքով՝ իրավապահ մարմինների աշխատակիցն իրեն չի ճանաչել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Սաակաշվիլիի կողմից` սահմանի անօրինական հատման վերաբերյալ: Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 344 -րդ հոդվածի հատկանիշներով:
Վրաստանի նախկին նախագահ ը ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին` Թբիլիսիում: