Ռուսթավիի թիվ 12 քրեակատարողական հիմնարկի մոտ, «Ազգային շարժում» կուսակցության կազմակերպմամբ ընթանում է Միխեիլ Սաակաշվիլիին աջակցող հանրահավաք, այս մասին հայտնում է վրացական Առաջին ալիքը։
Հանրահավաքին ելույթ ունեցավ «Ազգային շարժման» անդամ Խատիա Դեկանոիձեն, ով ավելի վաղ բանտում այցելել էր Միխեիլ Սաակաշվիլիին:
Ըստ Խատիա Դեկանոիձեի, Միխեիլ Սաակաշվիլին իրեն լավ է զգում և սպասում է մեծ հաղթանակի:
«Ամենակարևոր և հուզիչ պահն այն էր, որ ես այժմ գտնվում էի այս բանտում, հանդիպեցի Միխեիլ Սաակաշվիլիի հետ, ձեր ձայնը լսվեց, ձեզ փոխանցեց մեծ սեր, նա շատ քաջալերված է, նա լավ է, ամենակարևորը, նա հաղթանակի և ռեժիմի պարտության մեծ հավատ ունի: Բանտում Վրաստանի երրորդ նախագահը, ռուսական ռեժիմի կողմից հետապնդվողը, ամոթ է այս իշխանությանը, ամոթ է պետության համար, բայց շատ շուտով նա ազատության մեջ կլինի, Վրաստանը նույնպես ազատ կլինի, մեր հաղթանակն անխուսափելի է: Առանց ազատության համար պայքարի հաղթանակ չկա, դժվար է, այս ճանապարհը ռիսկային է, և Միշան գիտակցեց դա, բայց նա երջանիկ է, որ գտնվում է իր հայրենիքում, լսում է ձեր ձայնը և սպասում է մեծ հաղթանակի», – ասել է Խատիա Դեկանոիձեն: